Հանս-Դիտեր Ֆլիկը թարմացրեց Գերմանիայի հավաքականում իր ռեկորդը

Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց Իսրայելին։

Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն իր նորամուտի հանդիպումից սկսած 8 անընդմեջ հաղթանակ է տարել և թարմացրեց սեփական ռեկորդը։ Ավելի վաղ գերմանացիները երկուական հաղթանակ էին տարել Հայաստանի և Լիխտենշտայնի նկատմամբ, մեկական անգամ էլ հաղթել էին Իսլանդիային, Ռումինիային ու Հյուսիսային Մակեդոնիային։ Ընդհանուր հաշիվը 33:2 է։

Հաջորդ ընկերական խաղում Գերմանիայի հավաքականը մարտի 29-ին կհանդիպի Հոլանդիայի ընտրանու հետ։