«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին, ով մեկ մրցաշրջան է անցկացրել «կապտանռնագույնների» լեգենդ Լիոնել Մեսսիի հետ, հույս է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվողը կվերադառնա կատալոնական ակումբ։
«Երբ հնարավոր է, ես փորձում եմ դիտել Մեսսիի հանդիպումները: Ի վերջո, դու շատ բան ես սովորում՝ դիտելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խաղը։ Բայց, ճիշտ է, մի փոքր ցավալի է դիտել, երբ ընկերոջդ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում:
Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել Լեոյի հետ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Նա հիանալի մարդ է, ուստի հուսով եմ, որ կարող է վերադառնալ։ Ես հաճույք էի ստանում նրա հետ խաղալուց: Իսկական ուրախություն էր նման թիմակից ունենալը»,- ասել է Պեդրին La Vanguardia-ին տված հարցազրույցում: