Մարտի 26-ին Անգլիայի հավաքականն ընկերական խաղում կամային հաղթանակ տարավ Շվեյցարիայի նկատմամբ։ Լոնդոնում «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով։
Այսպիսով, Գարեթ Սաութգեյթի թիմն իր անպարտելիության շարքը հասցրեց 21 հանդիպման, եթե չհաշվենք հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարերը: Սա Անգլիայի հավաքականի պատմության մեջ ամենաերկար անպարտելիության շարքն է:
Վերջին անգամ բրիտանացիները պարտվել են Ազգերի Լիգայում բելգիացիներին (0:2) 2020 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակից ի վեր Անգլիայի հավաքականը տարել է 17 հաղթանակ և 4 անգամ խաղացել ոչ-ոքի: