«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթելուց հետո խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս այս մրցաշրջանում մանչեսթերյան ակումբում խաղալը:
«Միշտ կարևոր է զգալ, որ թիմը քո կարիքն ունի: Կարծում եմ՝ ազգային հավաքականում հատկապես հաճախ եմ դա զգում։ Չեմ ասում, որ չեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդում», բայց այստեղ ինձ պիտանի եմ զգում և վայելում եմ իմ ֆուտբոլը։ Կարծում եմ, որ խաղադաշտում հաճույք ստանալը ֆուտբոլի կարևոր մասն է։
Իհարկե, դժվար է ֆուտբոլից հաճույք ստանալ ակումբում, երբ պարտվում ենք ու վատ խաղ ենք ցուցադրում։ Դա պետք է ընդունել։ Ընթացիկ մրցաշրջանը բավականաչափ լավ չի ընթանում, ուստի դժվար է ֆուտբոլից հաճույք ստանալը: Մենք գիտենք, որ ակումբում դեռ շատ պետք է աշխատենք, բայց պարզ է, որ այստեղ և հիմա ես կենտրոնացած եմ Անգլիայի հավաքականի վրա»,- Շոուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: