Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է ծնկի շրջանում ցավեր զգալ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի Շվեդիայի ընտրանու դեմ խաղից օրեր առաջ:
Լրագրող Սեբաստիան Ստաշևսկու տեղեկություններով՝ 33-ամյա ռմբարկուն այսօր շարունակել է անհատական մարզումները։
Սակայն Լեհաստանի հավաքականի բժշկական շտաբը վստահ է, որ Լևանդովսկին կկարողանա մասնակցել մարտի 29-ին կայանալիք Շվեդիայի ընտրանու դեմ խաղին։