Չիրո Իմոբիլեն կարող է ավարտել Իտալիայի հավաքականում կարիերան

Հարձակվող Չիրո Իմոբիլեն կարող է ավարտել կարիերան Իտալիայի հավաքականում։ 32-ամյա ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն առայժմ հակված է ավարտել միջազգային կարիերան, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Մարտի 24-ին «Սկուադրա աձուրան» աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար փլեյ-օֆֆի խաղում պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային (0:1): Ռոբրետո Մանչինիի թիմը երկրորդ անընդմեջ անգամ չի խաղա մրցաշարում։

Իմոբիլեն Իտալիայի հավաքականում հանդես է գալիս 2014 թվականից։ Ընդհանուր առմամբ հարձակվողն ազգային թիմի կազմում անցկացրել է 55 խաղ, որոնցում դարձել է 15 գոլի հեղինակ։