Մադրիդի «Ռեալը» շարունակում է հավակնել պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։ Այս մասին հայտնում է As-ը:
«Արքայական» ակումբը պատրաստ է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին վճարել տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ՝ հարկերի վճարումից հետո, ինչպես նաև մեծ բոնուս տեղափոխության համար:
«Սերուցքայինները» մտադիր են 23-ամյա ռմբարկուի աշխատավարձի ծախսերը փակել Գարեթ Բեյլի, Մարսելոյի և Իսկոյի՝ թիմից հեռանալու շնորհիվ։
Հիշեցնենք, որ Մբապպեն ամռանը կդառնա ազատ գործակալ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո: