Ռոբերտո Մանչինի. «Այժմ միակ լուծումը գլուխը բարձրացնելն ու հանուն ապագայի աշխատելն է»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է թիմի ծրագրերի մասին: «Սկուադրա աձուրան» օրերս պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և բաց կթողնի ԱԱ-2022-ի եզրափակիչ մրցաշարը:

«Իսկապես դժվար է հաշտվել այս ամենի հետ, բայց կյանքում պարտությունն ընդունելը մարդկային և մարզական աճի ճիշտ ճանապարհի մի մասն է: 

Եկեք որոշ ժամանակ տրամադրենք մտածելու և այս ամենից գլուխ հանելու համար: Այժմ միակ ճիշտ լուծումը գլուխը բարձրացնելն ու հանուն ապագայի աշխատելն է»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Իտալիայի հավաքականի մամուլի ծառայությունը: