«Բարսելոնան» նախնական համաձայնության է եկել Ռոբերտ Լևանդովսկու հետ

«Բարսելոնան» նախնական համաձայնության է եկել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ՝ նրա տեղափոխության հարցում: Կատալոնական ակումբին մնում է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության գալ «Բավարիայի» հետ։ Այս մասին հայտնում է Sport Italia-ն:

33-ամյա ռմբարկուի և մյունխենյան ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերը գնահատում է 50 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցած 37 խաղում դարձել է 45 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: