«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է այն մասին, որ իր կարիերայի ընթացքում դեռևս չի նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը:
«Կարծում եմ՝ Չեմպիոնների Լիգան հիանալի մրցաշար է։ Ես խփեցի մի քանի գոլ, որոնք ինձ դուր եկան և հնարավորություն ստացա խաղալ լավագույն ֆուտբոլիստների ու թիմերի դեմ։ Հիանալի կլիներ հաղթել այդ մրցաշարում:
Սակայն եթե ես չհաղթեմ ՉԼ-ում, դա ինձ որպես խաղացող չի փոխի: Եթե նվաճեմ գավաթը, դա ինձ ավելի լավ ֆուտբոլիստ չի դարձնի, քանի որ ամեն դեպքում ես լավագույնն եմ: Արդեն հաստատվել է, որ լավագույն ֆուտբոլիստներն ամեն ինչ չեն հաղթում»,- 40-ամյա ռմբարկուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: