Անտոնի Մարսիալն ամռանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

Հարձակվող Անտոնի Մարսիալը, ով վարձավճարով հանդես է գալիս «Սևիլիայում», պետք է ամռանը վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կողմերի միջև պայմանագրում չի եղել 26-ամյա խաղացողի տրանսֆերը գնելու օպցիա։ Եվ մինչ այժմ իսպանական ակումբը չի բանակցել ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերի շուրջ։

Հարձակվողի պայմանագիրը «Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մարսիալը մասնակցել է 5 խաղի և կատարել է 1 գոլային փոխանցում։