Անխել դի Մարիան խոսել է Արգենտինայի հավաքականում կարիերան հնարավոր ավարտելու մասին:
Արգենտինացիներն այս գիշեր 3:0 հաշվով հաղթեցին Վենեսուելայի ընտրանուն։ ՊՍԺ-ի վինգերը, ով խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց Լիոնել Մեսսիին։
«Ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մեծ սիրո համար, որը ես զգացի: Ես միշտ երազել եմ այն ամենի մասին, ինչ ստացա այս գեղեցիկ երեկոյի ընթացքում։ Հնարավոր է՝ սա իմ վերջին հանդիպումն էր ազգային հավաքականի կազմում Արգենտինայում։
Ասել, որ հիանալի երեկո էր, նշանակում է ոչինչ չասել, շնորհակալություն բոլորին»,- սոցցանցերի իր էջերում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։