Պաոլո Դի Կանիո. «Ես բարկացած եմ ամբողջ իտալական ֆուտբոլի վրա»

«Լացիոյի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Դի Կանիոն խոսել է 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Իտալիայի հավաքականի բացակայության մասին:

«Հուզմունք էր նկատվում, անգամ Մանչինին հենց սկզբից միայն մատնանշում էր խաղացողներին իրենց թերությունները։ Նա նյարդայնանում էր։ Չկար այն տրամադրությունը, որը նկատելի էր խաղից առաջ նրա ելույթում։ Հանդիպումից հետո ես շատ հիասթափված էի նրանցից, ովքեր սպասում էին հաղթանակին։

Մակեդոնիան լավ խաղաց պաշտպանությունում, իսկ հետո գնացին ու գոլ խփեցին։ Աչքի ընկավ որակյալ ֆուտբոլիստը, ոչ ոք ճնշում չէր գործադրում նրա նկատմամբ։ Իտալացիները պարզապես նրան թույլ տվեցին դա անել: Սկզբում ամեն ինչ հանգիստ էի ընդունում, բայց հետո բարկացա։ Ես զայրացած եմ ամբողջ իտալական ֆուտբոլի վրա»,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում