Գլադբախի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատիաս Գինտերը, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հերքել է,որ համաձայնության է հասել «Բավարիա» տեղափոխվելու վերաբերյալ, ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները։
«Ես չգիտեմ, թե որտեղից են գալիս իմ «Բավարիա» տեղափոխվելու մասին լուրերը. Ես դեռ որոշում չեմ կայացրել իմ ապագայի վերաբերյալալ:
Հավանաբար, դեռ մի քանի շաբաթ կանցնի, մինչև որոշում կայացնեմ։ Կմնա՞մ Գերմանիայում, թե՞ կտեղափոխվեմ արտասահման։ Դեռ ոչինչ որոշված չէ։»,- Գինտերի խոսքերն է մեջբերում RND-ը։