Ժոան Լապորտա. «Հիմա մենք ունակ ենք պայքարել չեմպիոնության համար»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի չեմպիոնական հավակնությունների մասին։

Նրա կարծիքով, «Ռեալի» նկատմամբ տոնած հաղթանակը «կապտանռնագույններին» Լա Լիգան հաղթելու հնարավորություն է ընձեռում։

«Հիմա մենք ունակ ենք պայքարել չեմպիոնության համար։ Թիմն էական աճ է գրանցել։

«Ռայո Վալյեկանոյին» հաղթելու դեպքում «Ռեալի» ու մեր միջև միավորների տարբերությունը կհասնի 9-ի։

Պետք է մտածենք մնացած բոլոր խաղերում հաղթանակի հասնելու մասին։ Սա շատ լուրջ մարտահրավեր է, բայց մենք սիրում ենք նման մարտահրավերներ։

Այդպիսին է մեր ակումբի գաղափարախոսությունը»,- Լապորտայի խոսքն է հաղորդում Mundo Deportivo-ն։