Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից։
Նրանցից մեկը, ամենայն հավանականությանբ կլինի Էդեն Ազարը։ Այդ մասին գրում է AS-ը։
Մադրիդի «Ռեալը» մտադիր է բաժանվել նաև Գարեթ Բեյլից, Մարսելոյից և Իսկոյից։
Մադրիդցիները ցանկանում են կրճատել աշխատավարձի ֆոնդերը, որպեսզի կարողանան նոր տրանսֆերներ իրականացնել: