Զլատան Իբրահիմովիչը պատմել է իր կուռքերի մասին

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր կուռքերի մասին։

«Հայրս ինձ ստիպում էր նայել Մոհամեդ Ալիի մասնակցությամբ մենամարտերը, ինձ դուր է գալիս նաև նրա բնավորությունը։

Ֆուտբոլիստներից ես պատմության մեջ լավագույնն եմ համարում բրազիլացի Ռոնալդոյին։ Ես հետևել եմ նրա խաղերին։ Նա անում էր այնպիսի բաներ, որ ցանկանում էին կրկնել բոլորը։

Բոլորը ցանկանում էին կրկնօրինակել նրա խաղը։ Երբ մենք ֆուտբոլ խաղալու էինք գնում՝ փորձում էինք կրկնել նրա հնարքները։ Հետագայում ես նրա հետ հանդիպելու շանս ունեցա՝ խաղալով նրա դեմ։ Համարում եմ նրան լավագույնը պատմության մեջ»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքն է հաղորդում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։