Ժոզե Մոուրինյոն ծրագրում Է թարմացնել «Ռոմայի» կիսապաշտպանությունը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է թիմի կիսապաշտպանության ներկայիս վիճակից, հայտնում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի մասնագետը ծրագրում է թարմացնել թիմի միջին գիծը։

Միակ կիսապաշտպանը, ում խաղից մարզիչը գոհ է, Լորենցո Պելեգրինին է։

Այսպիսով՝ Մոուրինյոն հույս ունի, առաջիկա ամռանը միանգամից մի քանի խոշոր տրանսֆեր իրականացնել: