«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ասել է, որ կցանկանար, թիմի կազմում տեսնել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Նա ակնառու հմտություններ ունի։ Կարծում եմ՝ Հոլանդի գոլային հոտառությունը կօգնի «Բարսելոնային»:
Հուսով եմ, որ նա կկարողանա միանալ մեզ: Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ լավագույններին տեսնել Բարսելոնայում»,- ասել է 19-ամյա կիսապաշտպանը։