Ժոան Լապորտան Կիլիան Մբապպեի մասին. «Մեծ ակումբները հետաքրքրված են տաղանդավոր ֆուտբոլիստներով»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հրաժարվել է մեկնաբանել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ տեղափոխության վերաբուրյալ մամուլում շրջանառվող լուրերը։

«Յուրաքանչյուր ակումբ կարող է որոշակի հայտարարություն անել։ Մենք գիտենք, որ շշուկները ֆուտբոլային աշխարհի մի մասն են։ Մեծ ակումբները հետաքրքրված են տաղանդավոր ֆուտբոլիստներով, բայց ես չեմ պատրաստվում մասնակցություն ունենալ այդ ամենին։

Ես չեմ ցանկանում մեկնաբանել նման լուրեր։ Դա կարող է վնասել «Բարսելոնային»։ Սա ֆուտբոլային աշխարհի մի մասն է, ես ասելու բան չունեմ»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։