«Պարի Սեն Ժերմենը» պատրաստ է թիմ հրավիրել «Չելսիի» հարձակվողին

«Պարի Սեն Ժերմենը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ քննարկել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Սպասվում է, որ փարիզյան թիմը կբաժանվի հարձակվող Կիլիան Մբապպեից հայտնում է աղբյուրը:

Այժմ ակումբը հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակ է փնտրում, ուստի կարող է դիտարկել Լուկակուին հրավիրելու տարբերակը, ով ծրագրում է հեռանալ «Չելսիից»։

Լուկակուի շուկայական արժեքը գնահատվում է 100 մլն եվրո: