Իտալական Il Tempo պարբերականը հայտնում է, որ «Ռոման» տպավորված է Հենրիխ Մխիթարյանի ելույթներով և ցանկանում է նրան թիմում պահել առնվազն մեկ մրցաշրջան:
Հաղորդվում է, որ հռոմեական ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
33-ամյա Մխիթարյանի՝ «ջալարոսցիների» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի գալիք ամռանը: