Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը շուտով կարող է ավարտել կարիերան։
Ինչպես հայտնում է COPE-ը, 32-ամյա ֆուտբոլիստը կհեռանա ֆուտբոլից, եթե Ուելսը դուրս չգա ԱԱ 2022:
Ուելսցին հստակ որոշել է, որ չի երկարաձգի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ:
Գարեթը պլանավորում է կարիերայի ավարտից հետո զբաղվել գոլֆով: