Ինչպես արդեն հայտնել ենք, «Բարսելոնան» հետաքրքրված է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով:
Ակումբը պատրաստ է 60 միլիոն եվրո ծախսել Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի գնման համար:
Diario Sport-ը հայտնում է, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ լեհը կհամաձայնի համալրել թիմի կազմը, քանի որ վերջին շրջանում «Բարսելոնան» կայուն և հեռանկարային ֆուտբոլ է ցուցադրում։