«Բարսելոնայի» պաշտպանը ցանկանում է հեռանալ թիմից

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է barcauniversal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում, ուստի ցանկանում է այլ թիմ գտնել մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 13 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։

Պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականին։