Հայտնի է եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչների խորհրդանշական հավաքականը

Երեկ կայացան ԱԱ 2022-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչները:

Կայացած խաղերում Պորտուգալիան հաղթեց Թուրքիային, Հյուսիսային Մակեդոնիան՝ Իտալիային, Ուելսը՝ Ավստրիային, Շվեդիան՝ Չեխիային:

Հեղինակավոր WhoScored վիճակագրական կայքը ներկայացրել է եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչների խորհրդանշական թիմը, որը ներկայացնում ենք ստորև.

Դարպասապահ – Դիմիտրևսկի (Հյուսիսային Մակեդոնիա)

Պաշտպաններ – Դենիելսոն (Շվեդիա), Մուսլյու (Հյուսիսային Մակեդոնիա), Ռոդոն (Ուելս), Ուիլյամս (Ուելս)

Կիսապաշտպաններ – Օտավիո (Պորտուգալիա), Սոուչեկ (Չեխիա), Վերատի (Իտալիա), Զաբիտցեր (Ավստրիա)

Հարձակվողներ – Բեյլ (Ուելս), Իսակ (Շվեդիա)