Կատալոնական պարբերականը անդրադարձել է Կիլիան Մբապպեի շուրջ պտտվող խոսակցություններին

«Բարսելոնան» չի բանակցել Կիլիան Մբապպեի հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։

Կատալոնական Mundo Deportivo պարբերականը հայտնել է, որ «բլաուգրանան» չի կապվել ՊՍԺ-ի հարձակվողի հետ՝ չնայած ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին:

Փոխարենը «Բարսան» ուսումնասիրում է Դորտմունդի «Բորուսիայից» Էրլինգ Հոլանդին և «Լիվերպուլից» Մոհամեդ Սալահին ձեռք բերելու հնարավորությունը: