«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ կմիանա Արգենտինայի հավաքականին։
Արգենտինայի ընտրանու գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հաստատել է, որ նախկին հարձակվողը հավաքական կվերադառնա նոր պաշտոնով, որը դեռ որոշված չէ։
«Այս որոշումը դրական է ընդունվել։ Ես խոսել եմ անձամբ Ագուերոյի և Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահի հետ։ Պարտադիր է, որ Սերխիոյի դերը պարզ և հասկանալի լինի. մենք չենք ցանկանում, որ նրա գալը ձևական բնույթ կրի»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Ագուերոն հունիսին կդառնա 34 տարեկան։ Արգենտինայի հավաքականի կազմում նա մասնակցել է 101 խաղի՝ դառնալով 41 գոլի հեղինակ։