Ժորժինյո. «Սա մեծ հիասթափություն է, այժմ Իտալիայի համար շատ ցավալի է»

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց կրած պարտությունն ԱԱ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի խաղում։

Հանդիպումը տեղի ունեցավ Պալերմոյում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Ռոբերտո Մանչինիի թիմը բաց կթողնի երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունը:

«Մեծ հիասթափություն է: Մենք հիմա շատ ցավ ենք ապրում։ Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք։ Առավելություն ունեինք և վերահսկում էինք խաղը, բայց չկարողացանք գոլ խփել։ Չեմ ցանկանում արդարանալ, բայց սա է իրականությունը»,- Ժորժինյոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։