Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Դանիլու Պերեյրան մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի կիսաեզրափակիչ անցումային խաղում Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակը (3:1):
Եզրափակիչ հանդիպմանը պորտուգալացիները կխաղան Հյուսիսային Մակեդոնիայի հետ, որը սենսացիոն կերպով հաղթեց Իտալիային (1:0):
«Ես պետք է ավելի լավ ճանաչեմ պաշտպանությունում խաղընկերոջս: Ընդհանուր առմամբ, մենք լավ տեսք ունեինք։ Ինչ-որ պահի թիմը դանդաղեցրեց տեմպը և դրա համար վճարեց բաց թողած գոլով, բայց ես հավատում եմ, որ այն մեր խղճի վրա է Ֆոնտեի հետ։
Մենք զարմացած չենք Հյուսիսային Մակեդոնիայի հաջողություններով: Նրանք հիանալի որակավորման փուլ անցկացրին: Նրանք լավ կազմակերպված, մարտունակ թիմ ունեն։ Չեմ կարող ասել, որ նրանց հաղթանակն Իտալիայի նկատմամբ մեծ անակնկալ էր ինձ համար»,- Դանիլուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։