Մադրիդի «Ռեալը» ծրագրում է թարմացնել թիմի կազմը

Մադրիդի «Ռեալի» կազմն առաջիկա ամռանը կարող է լրջորեն թարմացվել, հայտնում է Goal.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը պատրաստ է մինչմրցաշրջանի ընթացքում բաժանվել թիմի միանգամից 9 խաղացողից։

Նշվում է, որ «Ռեալից» հաստատ կհեռանան Գարեթ Բեյլը, Իսկոն և Մարսելոն, որոնց պայմանագրերը «սերուցքայինների» հետ ավարտվում են հունիսին։

Մադրիդյան ակումբում հարցականի տակ է Էդեն Ազարի, Լուկա Յովիչի, Մարիանո Դիասի, Խեսուս Վալյեխոյի, Մարկո Ասենսիոյի և Դանի Սեբալյոսի ապագան: