«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլերը Դորտմունդի «Բորուսիայում» Էրլինգ Հոլանդին փոխարինելու հավանական թեկնածուների ցանկում է:
Ըստ Sport Bild-ի՝ նորվեգացին ամռանը կլքի գերմանական ակումբը՝ «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի հետաքրքրության պատճառով: Այդ պատճառով «Բորուսիան» կարող է հրավիրել Ալլերին:
Դիտարկվում են նաև Պրահայի «Սպարտայի» հարձակվող Ադամ Գլոժեկի և Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Պատրիկ Շիկի թեկնածությունները:
2021/22 մրցաշրջանում Ալլերն «Այաքսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 33 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։