Անդրե Չալըշըրն ամենայն հավանականությամբ բաց կթողնի 3-4 շաբաթ

Հայաստան – Չեռնոգորիա ընկերական հանդիպման նախախաղային մարզման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը վնասվածք ստացավ և չկարողացավ մասնակցել հանդիպմանը։

Բուժզննման արդյունքում պարզվել է, որ 31-ամյա խաղացողը մկանային վնասվածք է ստացել և, ըստ նախնական կանխատեսման, բաց կթողնի 3-4 շաբաթ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նրա փոխարեն Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել Երևանի «Արարատի» կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանը։