Լոնդոնյան ակումբը միացել է Սվեն Բոտմանի համար պայքարին

«Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Լիլի» կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանի ծառայություններով, հայտնում է Evening Standard-ը:

«Մրճահարների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վերջերս բանակցություններ է վարել ղեկավարության հետ ամառային տրանսֆերային պատուհանի համար ակումբի ծրագրերի վերաբերյալ, և թիրախներից մեկը հոլանդացի ֆուտբոլիստն է:

22-ամյա խաղացողի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև «Նյուքասլը» և «Միլանը»: Սպասվում է, որ Բոտմանը կհեռանա ֆրանսիական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այս մրցաշրջանում պաշտպանը Լիգա 1-ում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։