Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դեռևս կարող է նվաճել «Ոսկե գնդակը»:
«Սարսափելի է նրան տեսնել այս վիճակում, քանի որ նա հիանալի խաղացող է: Նեյմարը դեռ կարող է նվաճել «Ոսկե գնդակը»: Նա դեռ աշխարհի լավագույն խաղացողների եռյակում է»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա բրազիլացին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։