Լուիս Էնրիկեն նոր պայմանագիր կկնքի Իսպանիայի հավաքականի հետ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հույսեր կապել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆեդերացիայի ղեկավարությունը 51-ամյա մասնագետի նկատմամբ կասկածներ չունի և չի ծրագրում նրան փոխարինող փնտրել ԱԱ-2022-ից հետո։

Նշվում է, որ մարզիչն ինքը գոհ է ազգային հավաքականում աշխատանքից և հակված մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտը նախատեսված նոր համաձայնագիր կնքել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էնրիկեի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։