2006 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն կլինի Ռոբերտո Մանչինիի պաշտոնանկության դեպքում, հայտնում է Sky Sport Italia-ն։
ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ խաղում «Սկուադրա աձուրան» Մանչինիի գլխավորությամբ պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային (0:1) և երկրորդ անընդմեջ անգամ բաց կթողնի աշխարհի առաջնությունը։
Նշվում է, որ 57-ամյա մասնագետի պաշտոնը հավակնում է ստանձնել նաև Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին, ում գլխավորությամբ իտալացիները 2006 թվականին դարձան աշխարհի չեմպիոն։