«Բարսելոնան» պատրաստվում է պայմանագիր կնքել Կիլիան Մբապպեի հետ

«Բարսելոնան» կարող է փորձել ձեռք բերել Կիլիան Մբապպեին: Կատալոնացիները հետաքրքրված են ՊՍԺ-ի հարձակվողի տրանսֆերով, հայտնում է L’Equipe-ը:

Ֆրանսիացին չի պատրաստվում անմիջապես հրաժարվել «կապտանռանգույնների» առաջարկից և պատրաստ է լսել այն։ 23-ամյա խաղացողին առաջին հերթին հետաքրքրում է սպորտային նախագծի որակը, չնայած այն հանգամանքին, որ Մադրիդի «Ռեալը» դեռ առաջնային տարբերակ է Կիլիանի համար։

«Բարսելոնան» կարծում է, որ ֆրանսիացի ռմբարկուի տրանսֆերն ավելի էժան կլինի, քան Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից»։

Կատալոնական ակումբում կարծում են, որ կարող են մրցակցային առաջարկ անել հարձակվողին՝ շնորհիվ վերջերս Goldman Sachs-ի վարկի և Spotify-ի հետ գործարքի: