Ալեքսեյ Բերեզուցկին միաձայն ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի փետրվար և մարտ ամիսների լավագույն մարզիչ։
ԲԿՄԱ-ն Բերեզուցկու գլխավորությամբ հաղթել է ձմեռային դադարից հետո ՌՊԼ-ի բոլոր խաղերում։ «Բանակայինները» հաղթել են «Սպարտակին» (2:0), «Նիժնի Նովգորոդին» (1:0), «Լոկոմոտիվին» (2:1) և «Ռուբինին» (6:1):
Մրցանակին հավակնում էին նաև Սերգեյ Սեմակը («Զենիթ»), Սանդրո Շվարցը («Դինամո»), Վլադիմիր Ֆեդոտովը («Սոչի») և Ալեքսանդր Ստորոժուկը («Կրասնոդար»):