Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդինյոն ESPN-ին տված հարցազրույցում անվանել է ամենաուժեղ պաշտպանին, ում դեմ երբևէ խաղացել է։
«Նախ կնշեմ ամենաուժեղ պաշտպանին, ում դեմ երբևէ հանդիպել եմ: Ինձ համար այդ խաղացողը Պաոլո Մալդինին է։ Նա կատարյալ պաշտպան էր: Լավագույնը, ում ես երբևէ տեսել եմ: Ուրախ եմ, որ իմ կարիերայի ընթացքում բախտ եմ ունեցել խաղալ նրա հետ»,- ասել է Ռոնալդինյոն։
2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը Մալդինիի հետ խաղացել է «Միլանում»՝ 2008-ից 2009 թվականներին: Այժմ իտալացին «ռոսոներիների» մարզական տնօրենն է։