Մարկո Վերատտի. «Իտալիայի համար հիմա ժամանակն է ինքներս մեզ որոշ հարցեր տալու»

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատտին մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը (0:1) ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում։

«Մենք հիասթափված ենք: Այս թիմը կարող էր հաջող հանդես գալ աշխարհի առաջնությունում։ Մենք ռեկորդային անպարտելիության շարք ունեցանք: Ուստի շատ դժվար է ընդունել այն, ինչ այսօր տեղի ունեցավ։

Մենք բոլորս գիտենք, որ այսօր թիմը տվեց ամեն ինչ։ Հիմա ժամանակն է ինքներս մեզ որոշ հարցեր տալու»,- Վերատտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: