Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թիմի՝ Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունն ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ անցումային խաղում:
Հանդիպումը տեղի ունեցավ Պալերմոյում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Եվրոպայի գործող չեմպիոն Մանչինիի թիմը բաց կթողնի աշխարհի երկրորդ անընդմեջ առաջնությունը։
«Անցյալ հուլիսին և Եվրո-2020-ում հաղթանակն ինձ բերեց ամենամեծ ուրախությունը, որ երբևէ զգացել եմ պրոֆեսիոնալ մակարդակում։ Այսօր ամենամեծ հիասթափությունն էր: Ցավոք սրտի, սա ֆուտբոլ է, ֆուտբոլում անհավանական բաներ են տեղի ունենում։ Որոշ հանդիպումներ այդպիսին են: Մենք բազմաթիվ հնարավորություններ ունեինք։
Եվրոյում հաղթանակը միանգամայն արժանի էր, մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք։ Բայց հետո այն բախտը, որը մեզ ուղեկցում էր Եվրոպայի առաջնությունից հետո, շրջվեց ու վերածվեց անհաջողության։ Այժմ մենք պետք է սովորենք, թե ինչ է տառապանքը»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։