Ռաուլ դե Տոմասը չի օգնի Իսպանիայի հավաքականին

«Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ դե Տոմասը վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի մարզման ժամանակ, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ, սակայն մարզչական շտաբը որոշել է չվտանգել նրա առողջությունը։

Այսպիսով, 27-ամյա հարձակվողը բաց կթողնի Իսպանիայի հավաքականի ընկերական հանդիպումները Ալբանիայի (մարտի 26) և Իսլանդիայի (մարտի 29) հավաքականների դեմ։