Բուկայո Սական վարակվել է կորոնավիրուսով

Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Բուկայո Սական վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Sky Sports-ը։

20-ամյա երիտասարդը սկզբում կարանտինի է ենթարկվել ազգային հավաքականի բազայում: Այժմ, նա լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը և վերադարձել տուն:

Սական բաց կթողնի Անգլիայի առաջիկա ընկերական խաղերը Կոտ դ’Իվուարի և Շվեյցարիայի դեմ:

Բուկայոն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։