Լա լիգայի 29-րդ տուրում կայացած «Էլ Կլասիկոյում» «Բարսելոնայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը դուբլ է ձևակերպել, գրավելով «Ռեալի» դարպասը:
Գաբոնցին իր երկրորդ գոլը տոնել է յուրօրինակ ձևով.
«Այդ Ժեստն ու գնդակը Dragon Ball Z հայտնի անիմացիոն սերիալից է. այդպես կարելի է երազանք պահել:
Գոլս նման կերպ տոնելը նվիրված էր լուսահոգի պապիկիս և տատիկիս: Խաղից առաջ հաղթելու և գոլի հեղինակ դառնալու մասին էի մտածում, որպեսզի նվիրեմ այն նրանց»,- ասել է 32-ամյա ֆուտբոլիստը:
Նշենք, նաև, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգն անցկացրել է 7 հանդիպում ու խփել նույնքան գոլ: