Աշրաֆ Հակիմին ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

Աշրաֆ Հակիմին ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից թիմում տիրող անառողջ մթնոլորտի պատճառով։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, աջ պաշտպանը ծայրաստիճան դժգոհ է, որ հարավամերիկացի ֆուտբոլիստներն ընդհանրապես չեն շփվում իր հետ։

Այդ պատճառով 23-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ ակումբից:

Հիշեցնենք, որ անցյալ ամառ մարոկկացին 60 միլիոն եվրոյի դիմաց «Ինտերից» տեղափոխվեց ՊՍԺ: