Էդեն Ազարը խնդիր ունի Մադրիդի «Ռեալում»

Էդեն Ազարը մտադիր է մնալ «Ռեալում», թեև ակումբը ցանկանում է վաճառել նրան։

Ինչպես հայտնում է Marca-ն, այս պահին բելգիացին մտադիր է մինչև վերջ կատարել իր պայմանագրային պարտավորությունները Մադրիդի «Ռեալի» նկատմամբ՝ մնալով ակումբում  մինչև 2024 թվականի ամառը։

Մադրիդցիները այլ դիրքորոշում ունեն, նրանք ամռանը ցանկանում են վաճառել կիսապաշտպանին։

Միաժամանակ նշվում է, որ ոչ մի ակումբ չի կապվել մադրիդցիների հետ 31-ամյա կիսապաշտպանի հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար։