Ֆիլիպե Կոուտինյո. «Շնորհակալ եմ «Բարսելոնային» իմ աշխատանքը գնահատելու և հարուստ պատմություն ունեցող ակումբի գույները պաշտպանելու հնարավորություն տալու համար»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», պատմել է կատալոնական ակումբում անցկացրած ժամանակահատվածի մասին։

«Չեմ կարող ասել, թե ինչը չստացվեց «Բարսելոնայում», ես լավ ժամանակ անցկացրի այնտեղ, բայց ինչ որ բան չհերիքեց ինձ: Ժամանակն է առաջ գնալ։ Ես միշտ մեծ հարգանք եմ տածել «Բարսելոնայի» նկատմամբ։

Շնորհակալ եմ «Բարսելոնային» իմ աշխատանքը գնահատելու և հարուստ պատմություն ունեցող ակումբի գույները պաշտպանելու հնարավորություն տալու համար»,- Կոուտինյոյի խոսքն է մեջբերում Globo Esporte-ն:

29-ամյա Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիվերպուլից» 2018 թվականի հունվարին 135 միլիոն եվրոյով: Կիսապաշտպանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ կավարտվի 2023 թվականին։