Անգլիայի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մարտ ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցանկը։
Մրցանակին հավակնում են Միկել Արտետան («Արսենալ»), Անտոնիո Կոնտեն («Թոթենհեմ»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր») և Թոմաս Տուխելը («Չելսի»):
Քվեարկության արդյունքները առաջիկայում կհրապարակվեն մրցաշարի պաշտոնական կայքում: