«Ատլետիկոն» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի նկատմամբ, հայտնում է Marca-ն։
Այս շաբաթ Սերխի Ռոբերտոն կհանդիպի կատալոնական թիմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ակումբում տիրող իրավիճակը և իր ապագան։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է այս ամառ: Կողմերը դեռ համաձայնության չեն եկել նոր պայմանագրի կնքման շուրջ:
Սերխի Ռոբերտոն ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիների կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։